Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 
  •  Գյումրու սննդամթերքի կառույցներում խախտումներ են հայտնաբերվել

    Գյումրու սննդամթերքի կառույցներում խախտումներ են հայտնաբերվել

    24.05.2012| 07:23
    ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, համաձայն օրենքի, մայիսի 21-ից դիտարկումներ է սկսել Շիրակի մարզի սննդի արտադրման և իրացման կառույցներում: Ըստ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանի, առաջին դիտարկումները տեսուչներն ու ՀԿ ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրու կենտրոնական շուկայում ու մի շարք խանութներում, որտեղ հիմնականում հետազոտվել են ռիսկային համարվող մսամթերքը, կաթնամթերքը, ձկնեղենն ու մանկական սնունդը:
  •  Հիմնանորոգվելուց հետո բացվել է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը

    Հիմնանորոգվելուց հետո բացվել է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը

    24.05.2012| 01:37
    «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը (հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչներ) մայիսի 22-ին հանդիսավորությամբ բացել է Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքը: Արարողությանը մասնակցել են Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը, վարչակազմի անդամներ, բուժաշխատողներ: Բացմանը ներկա են եղել նաև այդ նպատակով Հայաստան եկած, հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին, փոխատենապետ Վեռնոն Հովսեփյանն ու մոտ մեկ տասնյակ բրիտանահայեր:
  • Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակներն արդիականացման կարիք ունեն

    Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակներն արդիականացման կարիք ունեն

    23.05.2012| 04:50
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Զիգուրատ Արմենիա» ընկերության տնօրեն Մահմուդ Հուդայիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության արդիականացմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:
  • Փառատոն՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին

    Փառատոն՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին

    22.05.2012| 04:18
    ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվել էր մանկապատանեկան փողային նվագախմբերի փառատոն՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Փառատոնին մասնակցել են շուրջ 200 երաժիշտ-դպրոցականներ:
  • «Այսօրվա զարգացած կենցաղը թելադրում է գերազանց տեսնելու ցանկություն»

    «Այսօրվա զարգացած կենցաղը թելադրում է գերազանց տեսնելու ցանկություն»

    22.05.2012| 00:45
    Լրացավ Սերգեյ Մալայանի անվան ՀՀ ակնաբուժական կենտրոնի հիմնադրման 33 տարին: Կառույցը, որտեղ արդեն կատարվել է 1950 լազերային վիրահատություն, և որը այդ տեսակի վիրահատությունների առաջատարն է հանրապետությունում, վերազինված է կենսակարևոր տեխնիկայով, տեխնոլոգիաներով և համապատասխան դեղորայքով:
  • Երկրաշարժ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք

    Երկրաշարժ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք

    21.05.2012| 15:46
    ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին` տեղական ժամանակով ժամը 03.07-ին, գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
  • Սյունիքի «Ջիլի լճի ջրամբար» ոռոգման համակարգը նվիրաբերվել է մարզի Վերիշեն համայնքին

    Սյունիքի «Ջիլի լճի ջրամբար» ոռոգման համակարգը նվիրաբերվել է մարզի Վերիշեն համայնքին

    21.05.2012| 13:29
    Սյունիքի մարզի «Ջիլի լճի ջրամբար» ոռոգման համակարգը, որն ավելի քան 20 տարի չշահագործվելու պատճառով հայտնվել էր անմխիթար վիճակում, ՀՀ կառավարության որոշմամբ` նվիրաբերվել է Սյունիքի մարզի Վերիշեն համայնքին` իր նպատակային նշանակությանը մինչև վերջ ծառայեցնելու պայմանով:
  • Ծանոթություն ազգային խորհրդանիշերին ու տոներին

    Ծանոթություն ազգային խորհրդանիշերին ու տոներին

    21.05.2012| 03:11
    Հունիսի 1-ից հուլիսի 10-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ,Հայրենապաշտե հայրենասիրական, երիտասարդական հասարակական կազմակերպությունը կիրականացնեն ,Ազգային խորհրդանիշեր, եկեղեցական և ազգային տոներ, ծիսակատարություններ. ընդհանուր ճանաչողությունե ծրագիրը։
  • Եվս մեկ երկրաշարժ Իտալիայում

    Եվս մեկ երկրաշարժ Իտալիայում

    20.05.2012| 08:17
    Երևանի ժամանակով ժամը 17.18-ին Իտալիայի հյուսիսում գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ։ Ավերվել են մի քանի շինություններ։ Նշենք, որ մայիսի 20-ի գիշերը Բոլոնիա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
  • Երկրաշարժ Իտալիայում. 6 զոհ, հարյուրավոր տուժածներ

    Երկրաշարժ Իտալիայում. 6 զոհ, հարյուրավոր տուժածներ

    20.05.2012| 08:15
    Մայիսի 20-ի գիշերն Իտալիայի Բոլոնիա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ցնցումները տեղի են ունեցել 10,1 կմ խորության վրա: Վեց մարդ մահացել է, կան հարյուրավոր տուժածներ։ Սեյսմիկ ծառայությունը հայտնում է ավելի թույլ հետցնցումների մասին։